կարևոր
2320 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-11 09:33
Հասարակություն

Խորապես հիասթափեցնող է, թե ինչպես է փոխնախագահ Վենսը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը. Փելոսի

Խորապես հիասթափեցնող է, թե ինչպես է փոխնախագահ Վենսը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը. Փելոսի

Երբ ես 2022 թվականին այցելեցի Հայաստան որպես խոսնակ, մեր Կոնգրեսի պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի նախկին նախագահ Նենսի Փելոսին։

«Այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը, և երբ նախագահ Բայդենը բարոյական առաջնորդություն ցուցաբերեց՝ պաշտոնապես ճանաչելով այն 2021 թվականին՝ դիրքորոշում, որը ամոթալիորեն չեղյալ հայտարարեց Թրամփի վարչակազմը։

Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ, տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը։ Պատմության ջնջումը անարգում է զոհերին և թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամենուրեք»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սոցիալական ցանցերի էջից հեռացվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին հրապարակումը։ Այդ հրապարակման մեջ երկու անգամ հիշատակվել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Վենսի հրապարակումը փոխարինվել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի վերահրապարակմամբ՝ Ջեյ Դի Վենսի և նրա տիկնոջ այցելության մասին, որում ասվում է. «Հայաստան կատարած մեր այցի վերջին օրը ծաղիկներ խոնարհեցինք Անմար կրակի մոտ և գրառում կատարեցինք պատվավոր հյուրերի գրքում»։