կարևոր
280 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-12 12:34
Աշխարհ

Երուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ

Երուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ

Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը արձանագրել է երկու հրեա կանանց, որոնք թքում են եկեղեցու ուղղությամբ, ինչը ևս մեկ ակնհայտ կրոնական թշնամանքի դրսևորում է, որն ուղղված է Հայ եկեղեցու ամենասուրբ վայրերից մեկի դեմ։Այդ մասին հգայտնում է «301» լրատվականը։

Տեսանյութից երևում է, թե ինչպես կինը նայել է վանքի ներսը, ենթադրաբար ճանաչել է այն որպես քրիստոնեական կրոնական վայր, և դիտավորյալ թքել է մուտքի մոտ։

Վերջին միջադեպը հաջորդել է Երուսաղեմում հայ քրիստոնյաների և նրանց կրոնական հաստատությունների դեմ ամիսներ շարունակ կրկնվող հետապնդումներին, վիրավորանքներին և հարձակումներին։

Օգոստոսի 2-ին վեց հրեա իսրայելցիներ ձերբակալվել են վանքի վրա թքելու, դարպասներին հարվածելու և համալիրի վրա քարեր նետելու համար։ Սեպտեմբերին մեկ այլ տղամարդ նկարահանվել է վանքի պատին միզելու փորձ կատարելիս։ Հոկտեմբերի 29-ին մի իսրայելցի տղամարդ թքել է մուտքի մոտ և վիրավորել հայ անվտանգության աշխատակցին և այնուհետև հարձակվել է նրա վրա։

Կրոնական ազատության տվյալների կենտրոնը 2026 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 96 միջադեպում գրանցել է 106 հալածանքի դեպք։ Երուսաղեմի ներսում գրանցված 77 դեպքերից 45-ը տեղի են ունեցել Հայ պատրիարքարանի փողոցում՝ ընդգծելով հայ համայնքի անարդարացի հալածանքների ենթարկվելու փաստը ։ Սուրբ Հակոբոսի վանքը Հայ Պատրիարքական Եկեղեցու տունն է և գտնվում է ավելի քան 1700 տարվա պատմություն ունեցող հայ քրիստոնեական ներկայության կենտրոնում։

Չնայած կրկնվող միջադեպերին և ձերբակալություններին, մտահոգող են մնում Իսրայելի իշխանությունների արձագանքի արդյունավետության և կրոնական հետապնդումների համար հետևողական իրավական պատասխանատվության բացակայությունը։

Կոգհամ Բալյան, «301» թղթակից»։