կարևոր
313 դիտում, 16 րոպե առաջ - 2026-11-11 23:16
Հասարակություն

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները։ Այս մասին գրել է բժիշկ Դիանա Մարտիրոսյանը։

«Այսօր ծնվեցին 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները… Սա այն լուրն է, որ լսելիս անհնար է չհուզվել։

Ծովինա՛ր ջան, քո ուժն ու սերը բառերով նկարագրելն անհնար է։ Դու իսկական հերոսի մայր ես։ Շնորհակալ եմ, որ այս ճանապարհին վստահեցիր ինձ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել ձեր պատմության մի մասը»,- գրել է նա։

Համլետ Գարիկի Ունուսյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 14-ին Երևանում և նահատակվել է 2020 թվականի հոկտեմբերի 11-ին, Հադրութում։ Նա հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտական գործողությունների ընթացքում նա եղել է կրտսեր սերժանտ։ Համլետի մարմինը գտնվել է զոհվելուց յոթ ամիս անց և հուղարկավորվել է 2021 թվականի հուլիսի 3-ին։