|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.
«Այսօր լրանում է Իջևանի ՀՅԴ «Ավետիս Ահարոնյան» կոմիտեության հիմնադրման 35-ամյակը։
35 տարի շարունակ կառույցն իրականացնում է ազգային, քաղաքական և մշակութային գործունեություն Տավուշի մարզում։
«Ավետիս Ահարոնյան» կոմիտեությունը միայն ազգային ու քաղաքական հարցերի քննարկման վայր չէ։ Այստեղ ձևավորվել է ջերմ ու ընկերական միջավայր, որտեղ մարդիկ համախմբվել են ընդհանուր գաղափարների շուրջ, դարձել ընկերներ ու գաղափարակիցներ՝ կիսելով նույն արժեքներն ու մտահոգությունները։
Կոմիտեության գործունեության առաջնային ուղղություններից է նաև սոցիալական ծրագրերի իրականացումը: Տարիների ընթացքում կառույցը փորձել է աջակցել Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Ամանորյա տոների նախաշեմին տոնական նվերներ ենք հասցնել սահմանամերձ բնակավայրերի երեխաներին՝ մի փոքր ուրախություն պարգևելով այն ընտանիքներին, որոնք ապրում են սահմանին՝ իրենց ամենօրյա կյանքով ու ներկայությամբ ամրացնելով հայրենիքի սահմանները։
Կոմիտեության անդամները մշտապես եղել են հայրենիքի պաշտպանության առաջնագծում՝ մասնակցելով Արցախյան բոլոր պատերազմներին, պաշտպանելով նաև Տավուշի սահմանները:
35 տարիների պատմությունը գաղափարական նվիրվածության, ընկերության, միասնականության և հայրենիքին ծառայելու պատմություն է։
Եվ ի հեճուկս բոլոր ճնշումների՝ կառույցը շարունակելու է իր գործունեությունը՝ հավատարիմ մնալով իր արժեքներին, գաղափարներին ու առաքելությանը։
Աստված անսասան պահի կոմիտեությունը: Մենք էլ մշտապես վառ կպահենք մեր ընկած եղբայրների հիշատակը՝ այն հայորդիների, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։ Նրանց հիշատակն ու ոգին թող մշտապես ուղեկից լինեն մեզ։
Իսկ կոմիտեության բոլոր անդամներին մաղթում եմ քաջառողջություն, ուժ և եռանդ:
Շնորհավո՛ր 35-ամյակ»։