կարևոր
253 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-11 20:33
Աշխարհ

Ռուսաստանը և Ուկրաինան կարևոր առաջընթացի են հասել․ Քուշներ

Ռուսաստանը և Ուկրաինան կարևոր առաջընթացի են հասել․ Քուշներ

Ռուսաստանը և Ուկրաինան կարևոր առաջընթացի են հասել, և Աբու Դաբիում բանակցությունները լուրջ և անկեղծ էին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտնել էր, որ Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ուիթքոֆի և Քուշների հետ կկայանա նոյեմբերի 12-ի առավոտյան և կընթանա համաձայն արարողակարգի։

Հիշեցնենք՝ չորեքշաբթի Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ երկօրյա բանակցությունները։ Բանակցություններից հետո Քուշները հայտարարել է, որ ինքն ու Ուիթքոֆը կմեկնեն Ռուսաստան՝ հանդիպելու Ռուսաստանի ղեկավարի հետ։