կարևոր
286 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-09 20:58
Աշխարհ

Աբու Դաբիում բանակցություններից առաջ Ուիթկոֆի հետ հանդիպումներ կանցկացնի եվրոպացիների հետ. Քուշներ

Աբու Դաբիում բանակցություններից առաջ Ուիթկոֆի հետ հանդիպումներ կանցկացնի եվրոպացիների հետ. Քուշներ

Ամերիկյան կողմը, Արաբական Միացյալ Էմիրություններում Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցություններից առաջ, կապեր կհաստատի իր արևմտյան գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները։

«Մինչև Աբու Դաբիում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ երկօրյա եռակողմ բանակցությունների մեկնարկը, ես և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կհանդիպենք մեր գործընկերների հետ, որպեսզի շարունակենք եվրոպական անվտանգության և հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի ապագայի հարցերի շուրջ վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրականացվող սերտ խորհրդակցություններն ու համակարգումը»,- գրել է Քուշները X սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ խոսքը Ուկրաինայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների մասին է։

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում։