|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.3787 |
| GBP | ⚊ | £ 483.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն շրջանում՝ Մարաթուկ լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին վերանորոգվել է և բացվել զբոսաշրջիկների այցելությունների համար։ Հատկանշական է, որ եկեղեցու անմիջական հարևանությամբ մզկիթ է կառուցվում, որի հանձնարարականը տրվել է նահանգապետի կողմից։ Այս մասին գրում է «Ermenihaber»-ը։
Բաթմանի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Մեհմեթ Իհսան Ասլանլըն հայտնել է, որ պատմական աղբյուրների համաձայն՝ հայկական հիշյալ եկեղեցին կառուցվել է 4-5-րդ դարերում և ունի կարևոր նշանակություն հայ քրիստոնյաների համար։
Մեհմեթ Իհսանը տեղեկացնում է, որ թեև եկեղեցու պաշտոնական բացումը դեռ չի կայացել, բայց արդեն բամզաթիվ զբոսաշրջային խմբեր Հայաստանից այցելում են այդ եկեղեցի։