կարևոր
196 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-09 17:55
Աշխարհ

Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների առաջնային հարցը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության խնդիրները․ Լավրով

Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների առաջնային հարցը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության խնդիրները․ Լավրով

Աբու Դաբիում նախատեսվող Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների օրակարգի առաջին կետը լինելու է Ռուսաստանի, Ուկրաինայի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հարցերի քննարկումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Աբու Դաբիում բանակցությունների օրակարգով առաջին հերթին նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ուկրաինայի և, ընդհանուր առմամբ, այս տարածաշրջանի անվտանգության հարցերը»,- երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։

«Մենք միայն ողջունում ենք նման մոտեցումը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ գործող բանակցային թիմի առաջարկը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների օրակարգում առաջնային տեղ հատկացնել հավաքական անվտանգության հարցին, դրական է ընդունվում Մոսկվայի կողմից։