կարևոր
832 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-01 15:49
Աշխարհ

Աբու Դաբիում Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները տեղափոխվել են փետրվարի 4–5-ը. Զելենսկի

Աբու Դաբիում Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները տեղափոխվել են փետրվարի 4–5-ը. Զելենսկի

Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաջորդ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան փետրվարի 4-ին և 5-ին, այլ ոչ թե այսօր, ինչպես նախատեսված էր, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։

«Մեր բանակցային թիմից հենց նոր զեկույց ստացվեց։ Հաստատվել են հաջորդ եռակողմ հանդիպումների օրերը՝ փետրվարի 4 և 5 Աբու Դաբիում», – ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է առարկայական խոսակցության և շահագրգռված է, որպեսզի արդյունքը մոտեցնի պատերազմի իրական և արժանապատիվ ավարտին։

Անցած շաբաթ՝ հունվարի 23-ին և 24-ին, ԱՄԷ-ում տեղի ունեցան Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունները։ ԱՄՆ-ն դրական է գնահատել այդ հանդիպումը, իսկ Կիևը այն անվանել է բովանդակալից։