կարևոր
136 դիտում, 9 րոպե առաջ - 2026-11-08 10:48
Քաղաքական

Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան

Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը գրում է․

«Դիմում եմ Հայաստանի իրավաբաններին, փաստաբաններին և իրավապաշտպաններին։

Այսօր մենք կանգնած ենք մի հարցի առաջ, որը վեր է քաղաքական տարաձայնություններից։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր ժողովրդի՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքի մասին է։

Բոլոր նրանց, ովքեր դեմ են արտաքին պարտադրանքի ներքո Սահմանադրություն ընդունելու ցանկացած փորձի և անընդունելի են համարում Ալիևի կողմից Հայաստանի սահմանադրական ապագան թելադրելը, կոչ եմ անում միավորվել։

Կոչ եմ անում մեր մասնագիտական ներուժն ու ջանքերը մեկտեղել և այս հարցում միասնական դիրքորոշում ձևավորել։

Սահմանադրությունը սակարկության առարկա չէ և չպետք է դառնա օտար պետության պահանջների կատարման փաստաթուղթ։

Հայաստանի Սահմանադրությունը պետք է բխի հայ ժողովրդի կամքից և ծառայի Հայաստանի Հանրապետությանը։

Ո՛Չ Ալիևյան Սահմանադրությանը, ԱՅՈ՛ անկախ Հայաստանին»։