կարևոր
571 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-06 23:27
Հասարակություն

Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել

Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Սթիվեն Միլլերը նոյեմբերի 9-ից կստանձնի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Ուրախ եմ հայտարարել, որ Սթիվեն Միլլերը՝ Թրամփի վարչակազմում Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող և իմ ամենամերձավոր խորհրդականներից մեկը, 2026 թվականի նոյեմբերի 9-ից կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։