|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ շնորհավորել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, այդ առիթով հեռախոսազրույց նախատեսված չէ: Այդ մասին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին. հայտնում է Лента.ру-ն: Նրա խոսքով` Պուտինի վերընտրվելը անսպասելի չէր Թրամփի վարչակազմի համար:
«Մենք կաշխատենք Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, մենք պատժամիջոցներ կսահմանենք, եթե Ռուսաստանը սպառնա մեր շահերին: Սակայն մենք նաև համատեղ աշխատանքի համար հնարավորություն կորոնենք, այն դեպքերում, երբ դա համապատասխանի մեր շահերին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: