|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանին նոյեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էմիրի գրասենյակը։
Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները և դրանք ամրապնդելու ուղիները։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային իրավիճակի վերջին զարգացումները, մասնավորապես՝ լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։
Այս համատեքստում Կատարի էմիրը և ԱՄՆ նախագահը քննարկել են միջազգային ջանքերի վերջին զարգացումները, մասնավորապես՝ Դոհայի ձեռնարկած ջանքերը՝ շահագրգիռ կողմերի միջև տեսակետները մոտեցնելու և բանակցային գործընթացին աջակցելու համար՝ ճանապարհ հարթելով ճգնաժամին վերջ դնելու և տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն ապահովելու համապարփակ համաձայնագրի համար։
Էմիրը նաև ընդգծել է երկխոսությունը շարունակելու և դիվանագիտական միջոցներ կիրառելու կարևորությունը՝ վեճերը լուծելու, տարածաշրջանում հետագա սրացումը կանխելու, նավագնացության ազատությունն ու էներգամատակարարման անվտանգությունն ապահովելու համար։
Կատարը միջնորդի դեր է ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Թեհրանը պարբերաբար կատարցի միջնորդների միջոցով Վաշինգտոնին առաջարկներ է փոխանցում։