|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին:
Visa Digital քարտը կարելի է ակնթարթորեն ձևակերպել UNIMobile հավելվածում՝ առանց բանկ այցելելու։ Ռեզիդենտ հաճախորդների համար քարտի թողարկումն անվճար է։
Քարտը ձևակերպելու համար UNIMobile հավելվածում անհրաժեշտ է անցնել «Քարտեր» → «Նոր քարտ» բաժին և ընտրել Visa Digital Card-ը։ Այնուհետև ընտրել դիզայնն ու արժույթը՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ եվրո։ Թողարկումից անմիջապես հետո քարտը պատրաստ է օգտագործման։ Քարտի տվյալները՝ համարը, վավերականության ժամկետը և CVV կոդը, հասանելի են հավելվածում։ Visa Digital-ը կարելի է ցանկացած պահի համալրել այլ քարտերից կամ հաշիվներից փոխանցման միջոցով։ Քարտը հատկապես հարմար է արտասահմանյան կայքերում գնումների, բաժանորդագրությունների, ամրագրումների և այլ առցանց ծառայությունների վճարման համար։ Նման գործարքների համար առանձին քարտի օգտագործումն օգնում է վերահսկել ծախսերը և բարձրացնել վճարումների անվտանգությունը․ հաճախորդը կարող է քարտը համալրել տվյալ գնման համար անհրաժեշտ գումարով։
Թվային ծառայությունների զարգացումը Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից է։ Հաճախորդներին առաջարկելով առօրյա վճարումների հարմար և ապահով լուծումներ՝ բանկը նաև խրախուսում է ռեսուրսների ավելի պատասխանատու օգտագործումը։ Visa Digital-ը հնարավորություն է տալիս հրաժարվել պլաստիկ կրիչից՝ պահպանելով բանկային քարտի հնարավորությունները։ Կայուն զարգացման սկզբունքներին Յունիբանկի կողմնակցությունն արտացոլվել է Agents for Impact GmbH ընկերության գնահատականում․ բանկը ստացել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: