կարևոր
955 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-04 17:58
Քաղաքական

Ակնհայտ է՝ «ծոծրակին դրել» ու ժամանակ են տվել, որ հիստերիկ բռնապետն անցկացնի ալիևյան սահմանադրությունը․ Դանիելյանը՝ բռնաճնշումների մասին

Ակնհայտ է՝ «ծոծրակին դրել» ու ժամանակ են տվել, որ հիստերիկ բռնապետն անցկացնի ալիևյան սահմանադրությունը․ Դանիելյանը՝ բռնաճնշումների մասին

Այսօր առավոտից ԱԱԾ զինված աշխատակիցները հսկում էին բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տան մուտքերը։ Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ նրան իրավապահների ուղեկցությամբ տարել են տնից։

Այսօր ընթանում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկվում էր նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

Օրերս դատարանը երկու ամսով երկարացրեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կալանքը։

Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը բացահայտ խոսում է ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու և այդ գործընթացը իշխանական մեծամասնության կողմից առաջնորդելու անհրաժեշտության մասին։

Հատկանշական է, որ ընդամենը երկու օր առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմանը, իշխանությունը պետք է առաջնորդի նրա նկատմամբ հանրային ճնշումը։

Իսկ այսօր տեսնում ենք իրավապահների կողմից իրականացվող գործողություններ ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդի, ինչպես նաև շարունակվող դատական գործընթացներ ընդդիմադիր մյուս ուժերի ղեկավարների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։

Մեր երկրում արդեն ութ տարի է՝ իրավապահ համակարգը ենթարկվում է մեկ մարդու քմահաճույքներին, իսկ քրեական վարույթները դարձել են քաղաքական գործիք։

Ակնհայտ է, որ «ծոծրակին դրել» ու ժամանակ են տվել, որ հիստերիկ բռնապետն անցկացնի ալիևյան սահմանադրությունը։

Մի սահմանադրություն, որը հակոտնյա է մեր ազգային, պետական շահերին։

Պետք է դիմադրել և թույլ չտալ։ Իսկ դրա համար հրամայական է ընդդիմադիր ուժերի, լայն հանրության կոնսոլիդացիան։ Այժմ պետք է գործի մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի սկզբունքը։

Հայաստանում, ի վերջո, գործելու է օրենքի գերակայությունը։

Իսկ թշնամու հետ համագործակցողներն ու մեր պետականության արմատները խարխլողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր