կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-04 13:08
Աշխարհ

Ուկրաինայում հարվածներ են հասցվել էլեկտրաենթակայանների և չորաբեռնատար նավի. ՌԴ ՊՆ

Ուկրաինայում հարվածներ են հասցվել էլեկտրաենթակայանների և չորաբեռնատար նավի. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և Սև ծովում գտնվող չորաբեռնատար նավին։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ թիրախավորվել են Ուկրաինայի էներգետիկ համալիրի օբյեկտները, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող ծովային նավերը։

Մասնավորապես, Կիևի մարզում հարվածի տակ է հայտնվել 750 կՎ հզորությամբ «Նալիվայկովկա» էլեկտրաենթակայանը, իսկ Ժիտոմիրի մարզում՝ 110 կՎ հզորությամբ «Չիժովկա» ենթակայանը։

Բացի այդ, Սև ծովում՝ Օդեսայից շուրջ ութ կիլոմետր հարավ-արևմուտք, խոցվել է չորաբեռնատար նավ, որի բեռը, ըստ ՌԴ ՊՆ-ի, նախատեսված է եղել Ուկրաինայի զինված ուժերի համար։