կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-13 10:01
Աշխարհ

Թրամփի հրամանով գիշերը նոր հարվածներ է հասցվել Իրանին

Թրամփի հրամանով գիշերը նոր հարվածներ է հասցվել Իրանին

ԱՄՆ-ն այս գիշեր Թրամփի հրամանով սկսել է նոր հարվածներ հասցնել Իրանին, այդ թվում ՝ ՀՕՊ համակարգեր, ռադարներ, ինչպես նաև հրթիռային արձակիչ կայանքներ և մոտորանավակներ: Այս մասին հայտնել են ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունից:

Իրանն ի պատասխան հրթիռային մի շարք հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Պայթյուններ են որոտացել Հորմուզի նեղուցի շրջանում և տարբեր քաղաքներում՝ Բանդար-Աբաս, Քերմանշահ, Քեշմե, Ահվազ և այլն:

Իրանն ի պատասխան բալիստիկ հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել միանգամից մի քանի ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանում ԱՄՆ-ի ռազմակայանում վնասվել են զինամթերքի պահեստները և վառելիքով լի տանկերը։

Բահրեյնի Շեյխ-Իսա ավիաբազայում (տեսանյութում) ոչնչացվել են ուղղաթիռների տեխսպասարկման վայրեր, ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոն և այլ թիրախներ: Խոցվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազան։

Քուվեյթում ոչնչացվել է Patriot ՀՕՊ համակարգը, AN/FPS վաղ նախազգուշացման համակարգը, ինչպես նաև վառելիքի մի քանի ջրամբարներ: