|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից հուլիսի 8-ին իրականացված հարձակման հետևանքով երկրի 5 նահանգներում զոհվել է 14 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հարձակումների հետևանքով վիրավորվել է 78 մարդ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան կողմի գործողությունների հետևանքով վնասվել է Թեհրանից դեպի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաք տանող երկաթուղային գծի մի հատվածը։ Հիշեցնենք, որ հենց Մաշհադում հուլիսի 9-ին պետք է տեղի ունենա ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Իրանի սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը։
Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարել են, որ հուլիսի 8-ին նոր հարվածներ են հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցը նավագնացության համար բաց պահելու նպատակով։ Ամերիկյան հարվածներից հետո Իրանը պատասխան հարձակումներ է իրականացրել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։