|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ամերիկյան անօդաչու սարքերը ոչնչացրել են Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի մոտակայքում տեղակայված 2 զրահամեքենա. հայտնում է BBC Russian-ը: Այդ մասին ասվում է Պենտագոնի հայտարարությունում:
Գործողությունն իրականացվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մարտիկների կողմից Կավջու գյուղի խաղաղ բնակիչների վրա հարձակման մասին տեղեկություններ ստանալուց հետո:
Ավելի վաղ իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտնել էին, որ «Իսլամական պետության» ջիհադիստները գազանաբար են վարվել երկրի հյուսիսում գտնվող գյուղերից մեկի 80 քուրդ-եզդիների հետ:
Նրանց խոսքերով՝ ծայրահեղականները առևանգել են կանանց ու երեխաների: