|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքական ԶՈւ-ն հրետանային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ջոկատների դիրքերին` թիրախավորելով Այն ալ Արաբ շրջանը: Ըստ DHA-ի` հարձակման հետևանքով մահացել է 4 քուրդ զինյալ, 6-ը վիրավորվել է:
Նշենք, որ թուրքական ԶՈւ-ն վերջերս առաջին անգամ գնդակոծել էր Մանբիջում քրդական դիրքերը: Այդ կապակցությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իլնուր Չևիկը հայտարարել էր, որ դա «բարեկամական ուղերձ» է ԱՄՆ-ին, որը շարունակում է չպարտադրել տարածքում իրենց ոտքը պնդացրած քուրդ զինյալներին` հեռանալ այդտեղից: