|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 1-ին` առավոտյան, թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքի Զափ և Մեթինա շրջաններում գտնվող Քուրդիստանի բանվորական կուսակցության հենակետերին և ռազմական ճամբարներին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Yenisafak լրատվամիջոցի հաղորդմամբ` օպերացիային մասնակցել են 4 «F-16» և 8 «F-4 2020» ռազմական ինքնաթիռներ: Ոչնչացվել են ՔԲԿ-ի մի շարք թաքստոցներ և զինանոցներ: Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել նշյալ շրջանների 8 թիրախների:
Նշյալ տեղեկությունը հաստատել է Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը: Թուրքական աղբյուրը չի հաղորդում` արդյո՞ք օդային հարվածների հետևանքով կան զոհեր, թե՞ ոչ: