կարևոր
1324 դիտում, 9 ժամ առաջ - 2026-07-19 10:30
Աշխարհ

ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ խոցելով ՀՕՊ օբյեկտներ, հրթիռների և ԱԹՍ-ների պահեստներ

ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ խոցելով ՀՕՊ օբյեկտներ, հրթիռների և ԱԹՍ-ների պահեստներ

ԱՄՆ զինված ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Իրանի դեմ՝ խոցելով առափնյա հսկողության և ՀՕՊ օբյեկտներ, հրթիռների և ԱԹՍ-ների պահեստներ, թիրախավորել են նաև ԻՀՊԿ ուժերին։

Ինչպես հայտնում են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, ամերիկյան ռազմական ուժերը նաև թիրախավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումներին։

Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող ներկայումս գործողություններ է իրականացնում Մերձավոր Արևելքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի հարվածները կամուրջներին մեկուսացրել են իրանական Բանդեր Աբբաս նավահանգիստը։

Ինչպես գրում է The Telegraph-ը, Բանդեր Աբբաս նավահանգստային քաղաքը գրեթե կտրված է երկրի մնացած մասից՝ չնայած այնտեղով է անցնում ԻԻՀ ամբողջ առևտրի մոտ կեսը։

500 հազարանոց քաղաքը երկրի մնացած մասի հետ կապող կամուրջները քանդվել են, վնասվել է նաև երկաթուղին։ Մինչդեռ Բանդեր Աբբասում է երկրի գլխավոր ռազմածովային բազան, որն ապահովում է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը: 

Թրամփի վարչակազմն ավելի ու ավելի է հակված այն կարծիքին, որ Բանդեր Աբբասի մեկուսացումն անհրաժեշտ է Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար, նշում է պարբերականը։