կարևոր
376 դիտում, 16 րոպե առաջ - 2026-11-08 15:02
Աշխարհ

Էր Ռիադում հութիների հրթիռային հարձակումից վնասվել է «Aramco»-ի աշտարակը

Էր Ռիադում հութիների հրթիռային հարձակումից վնասվել է «Aramco»-ի աշտարակը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի՝ Աբդալլահ թագավորի անվան ֆինանսական թաղամասում գտնվող Aramco-ի աշտարակը վնասվել է հութիների հրթիռային հարձակումից հետո։

Ինչպես հայտնում է AFP-ն, հարձակման փորձի հետևանքով շենքին հարվածել են բեկորներ՝ պատճառելով աննշան վնասներ։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել էր եմենյան շարժման արձակած հրթիռները որսալու մասին։