կարևոր
901 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-23 16:39
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ հութիների նոր հարձակումների դեպքում պատասխան կտա Իրանը

Թրամփը հայտարարել է, որ հութիների նոր հարձակումների դեպքում պատասխան կտա Իրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավերի վրա հութիների նոր հարձակումների դեպքում պատասխանատվություն կկրի Իրանը՝ ռազմական միջոցներ կձեռնարկվեն և՛ շարժման, և՛ Թեհրանի դեմ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հարձակվել է նավարկության արգելքը խախտած սաուդյան երկու լցանավերի վրա:

«Եթե նրանք կրկին դա անեն, ԱՄՆ-ը պատասխանատվությունը կդնի Իրանի վրա, քանի որ հութիները Իրանի դրածոներն են և/կամ խամաճիկները, և Իրանը, ինչպես նաև, իհարկե, հենց հութիները կպատժվեն ռազմական եղանակով», - գրել է Թրամփը Truth Social սոցցանցում: