Միասին կարող ենք
կարևոր
1123 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-01 10:28
Աշխարհ

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ 27 ռազմաբազայի վրա հարձակումների նոր ալիքի մասին

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ 27 ռազմաբազայի վրա հարձակումների նոր ալիքի մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Արևմտյան Ասիայում ամերիկյան 27 ռազմաբազաների վրա հարձակումների նոր ալիքի մասին, տեղեկացնում է Press TV-ն։

Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածել է Իրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Թիրախավորվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև Մինաբ քաղաքի տարրական դպրոցը։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։