|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ վարչակազմի կարծիքով` Իրաքի Այն ալ Ասադ ռազմակայանը հրթիռակոծելու պատասխանատվությունը կրում են Իրանի հետ առնչվող խմբավորումները: Այս մասին ուրբաթ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Այն գործողությունները, որոնց մասին մենք խոսում ենք, իրականացվում են Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների կողմից»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության խոսնակը:
Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով երկու ռազմական աղբյուրներ, նշել էր, որ, ըստ ամերիկյան իշխանությունների, «Քաթաիբ Հըզբոլլահ» խմբավորումը կարող է ներգրավված լինել ԱՄՆ զինված ուժերի բազայի հրթիռակոծման մեջ. չորեքշաբթի առնվազն 10 հրթիռ էր ընկել Իրաքի Անբար նահանգի Այն ալ Ասադ ավիաբազայի տարածքում:
Փետրվարի 26-ի գիշերը ԱՄՆ-ն ավիահարվածներ էր հասցրել սիրիա-իրաքյան սահմանի մոտակայքում՝ իրանամետ աշխարհազորայինների թիրախներին: