|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Փաթելը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանն ու Իրանն ընդլայնում են իրենց ռազմական համագործակցությունը:
Նրա խոսքով՝ Իրանը «շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավոր ռազմական աջակիցը, եւ Իրանն արդեն Ռուսաստանին հրետանային եւ տանկային արկեր է տրամադրել Ուկրաինայում օգտագործելու համար»։
Փաթելն ասել է, որ օգոստոսից ի վեր «Իրանը Ռուսաստանին տրամադրել է ավելի քան 400 ԱԹՍ, հիմնականում «Շահեդ» տիպի, եւ Ռուսաստանը սպառել է այդ ԱԹՍ-ների մեծ մասը՝ դրանք օգտագործելով Ուկրաինայի տարածքում ուկրաինական կրիտիկական ենթակառուցվածքներին հարվածելու համար»։
«Այդ համագործակցության խորացումը սպառնալիք եւ վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Ռուսաստանի հարեւանների, Իրանի հարեւանների եւ ընդհանրապես միջազգային հանրության համար»,-հայտարարել է նա։