|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանը համակարգված կերպով ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չմասնակցելով ՀԱՊԿ-ին՝ ձևականորեն մնալով անդամ արդեն երկու տարուց ավելի, իմ կարծիքով, հայ գործընկերները չեն գալիս միջոցառումներին։ Միաժամանակ ակտիվորեն ընդլայնում են համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ընթանում են զորավարժություններ, ձեռք է բերվում ռազմական նշանակության արտադրանք, ընթանում է պատվիրակությունների փոխանակում ռազմական գծով և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Եվրամիության հետ, որը նույնպես այժմ վերածվում է ռազմականացված կառույցի»,- ասել է Լավրովը։