կարևոր
472 դիտում, 23 րոպե առաջ - 2026-11-12 22:48
Աշխարհ

Եվրոպացիները դեռ չեն որոշել, թե ով իրենց կներկայացնի ուկրաինական հարցով բանակցություններում. Պեսկով

Եվրոպացիները դեռ չեն որոշել, թե ով իրենց կներկայացնի ուկրաինական հարցով բանակցություններում. Պեսկով

Եվրոպացիները մինչ այժմ չեն կարողացել որոշել, թե ով կարող է իրենց ներկայացնել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սկսենք նրանից, որ եվրոպացիները մինչ օրս չեն կարողացել որոշել, թե ով կարող է իրենց ներկայացնել ողջ գործընթացում»,- «Վեստի» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությմաբ ասել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ նախևառաջ եվրոպացիների գործողությունները պետք է դադարեն հակասական լինել, որպեսզի Ռուսաստանը հավատա, որ նրանք իսկապես ցանկանում են հասնել խաղաղության։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրոպացիները կմիանան Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին։