կարևոր
343 դիտում, 36 րոպե առաջ - 2026-11-12 21:56
Հասարակություն

Արմավիրի մարզում «Mercedes»-ը բախվել է քարե շինությանը

Արմավիրի մարզում «Mercedes»-ը բախվել է քարե շինությանը

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 11:25-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին խոշորացված համայնքի Զվարթնոց թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է շինության պատին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Հայկ Դավթյանի գլխավորությամբ։