կարևոր
301 դիտում, 36 րոպե առաջ - 2026-11-12 20:20
Հասարակություն

Փոխոստիկանապետն ասեց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես՝ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալի սկանդալային հայտարարությունը

Փոխոստիկանապետն ասեց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես՝ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալի սկանդալային հայտարարությունը

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով այսօր՝ նոյեմբերի 12-ի դատական նիստում հարցաքննվել են մեղադրյալները։

Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանն այսօր դատարանի դահլիճում հայտարարել է, թե իրեն սպառնացել են, ստիպել են խոստովանել, թե ինքն է սպանել Վալոդյա Գրիգորյանին։

«Ոստիկանության շենքում Վարդան Վարդանյանը, չեմ հիշում՝ այդ ժամանակ ինչ պաշտոն ուներ, եթե չեմ սխալվում՝ փոխոստիկանապետն էր, բոլորին ասաց՝ դուրս գան սենյակից: Մոտեցավ, ասաց՝ «արի նստենք, խոսենք, ասա, թե ինչ կապ ունես այս ամենի հետ», ես էլ ասացի, որ կապ չունեմ, ի՞նչ պետք է ասեմ: Ասաց՝ «եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ այս ամեն ինչը դու ես արել»»,- նշել է Գևորգ Հարությունյանը։

Այսպիսով՝ Գևորգ Հարությունյաը ցուցմունք է տվել ոստիկանական համակարգում աշխատող երկու բարձրաստիճան անձանց վերաբերյալ՝ Վարդան Վարդանյանի և Արամ Հովհաննիսյանի։ 

Ավելի վաղ Գևորգ Հարությունյանը դատական նիստում խոստովանել էր, որ ինքն է սպանությունն իրականացրել։

Հիշեցնենք՝ 2025թ․ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն։