կարևոր
289 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-11 22:08
Աշխարհ

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 85 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 85 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 85 անօդաչու թռչող սարք։

Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, անօդաչուները խոցվել են Կիրովի, Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի, Օմսկի և Ռոստովի մարզերի, Պերմի երկրամասի, Բաշկորտոստանի և Ուդմուրտիայի տարածքներում, ինչպես նաև Սև ծովի ջրային տարածքում։

Նշվում է, որ խոցված անօդաչու թռչող սարքերի թվում Կրասնոդարի երկրամասի տարածքում ոչնչացվածներ չկան։