կարևոր
379 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-11 21:44
Հասարակություն

Փոշու պարունակությունը Կենտրոնում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը Կենտրոնում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ը (2026թ․)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ նոյեմբերի 4-5-ը և 8-10-ը,
Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում ՝ չեն գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ նոյեմբերի 4-6-ը և 8-ին,
Արաբկիրում՝ նոյեմբերի 4-ին,
Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: