կարևոր
514 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-06 10:52
Հասարակություն

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ինչպիսինն էր Երևանում մթնոլորտային օդի որակը՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը (2025թ.)։

-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

-Արաբկիրում՝ նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 1-ին,

-Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և դեկտեմբերի 1-ին,

-Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ դեկտեմբերի 1-2-ը,

-Արաբկիրում՝ նոյեմբերի 27-28-ը,

-Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 2-ին,

-Նոր Նորքում՝ դեկտեմբերի 1-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: