կարևոր
259 դիտում, 50 րոպե առաջ - 2026-10-21 20:21
Հասարակություն

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ հոկտեմբերի 15-ից 19-ը,
Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,
Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ հոկտեմբերի 14-ին,
Արաբկիրում և Շենգավիթում և Նոր Նորքում չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: