|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի ողբերգական մահը կալանավայրում գործող ռեժիմի ռեպրեսիվ կառավարման համակարգի ծանր հետևանքն է:
Անկախ այն հանգամանքից, թե իշխանական դեմքերը կամ դրանց հետ ասոցացվող մամուլը ինչ կամ ինչպիսի անհեթեթություններ կհնչեցնեն, դաժան իրականությունը որևէ կերպ չի փոխվի:
Արսեն Գևորգյանը ՏԻՄ ընտրությունների պայքարի մեջ մտավ՝ հստակ գիտակցելով իր, իր ընտանիքի, մերձավորների և քաղաքական թիմի դեմ սպասվող ճնշումների մասին, բայց գնաց, որովհոտև սկզբունքային և արժանապատիվ մարդ էր:
Իշխող ուժն ու իր մունետիկներն ինչեր ասես որ չարեցին՝ զրպարտությունների, վիրավորանքների արշավից մինչև կալանավորում:
Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու»: