|
Փոխարժեքներ
10 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ այս պահին Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունները վերսկսելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Իրանի վրա տնտեսական ճնշումն այնքան ավերիչ է և այնքան լավ է աշխատում, որ նախագահը որոշել է, որ այս պահին խոշոր ռազմական գործողությունների անհրաժեշտություն չկա», - ասել է Ռուբիոն Փարիզում կայացած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ «The Hill» թերթը հայտնել էր, որ Իրանի դեմ Վաշինգտոնի ռազմական ծախսերը հասել են 47 միլիարդ դոլարի, ինչը վերջին մեկ ամսվա համեմատ 3 միլիարդ դոլարով ավելի է։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմն արձագանքել է պատասխան հարվածներով։
Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։
ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։
Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։