|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.3787 |
| GBP | ⚊ | £ 483.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ վատ եղանակի պատճառով երկրի մի շարք ավտոճանապարհային հատվածներում սահմանափակումներ են մտցվել։
Առատ ձյան պատճառով պետական նշանակության Գոդերձիի լեռնանցք-Բեշումի ավտոճանապարհին արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Բացի այդ, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով սահմանափակումներ են գործում նաև միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհին։ Մասնավորապես, կմ93-կմ107 (Գուդաուրի-Կոբի) հատվածում ժամանակավորապես արգելված է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը, մինչդեռ մարդատար և մնացած տեսակի ավտոտրանսպորտի համար տեղաշարժն ազատ է։
Դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ նշված մայրուղու մնացած հատվածներում ճանապարհային երթևեկությունն անխափան է իրականացվում։
Աղբյուրը՝ Aliq.ge