|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.3787 |
| GBP | ⚊ | £ 483.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում։
Սուրեն Կատվալյանը 1/4 եզրափակչում բացահայտ առավելությամբ հաղթել է Եգիպտոսը ներկայացնող Ֆահիդ Վազիրին ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից:
Դեռևս առաջին ռաունդում Սուրենը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ 2-րդ ռաունդում մեր մարզիկի ուժգին հարվածից հետո եգիպտոսացի բռնցքամարտիկը կրկին հայտնվել է նոկդաունում, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։ Նախորդ մենամարտում Կատվալյանը հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում մեր մարզիկը կմրցի ճապոնացի Կենշին Շակունոյի հետ։