|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան։
«Կոսովոյում ընթացող պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը մրցապայքարի մեջ մտան մինչև 15 տարեկան տղաները:
Հայաստանի ընտրանու կազմում Գրիգոր Աղավելյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 83 կգ ու 85 կգ: Այս վարժությունում նա 5-րդն է: Իսկ հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 110 կգ: Այս ձևում Աղավելյանը դարձավ ոսկե մեդալակիր:
Երկամարտի 198 կգ արդյունքով` Գրիգոր Աղավելյանը 4-րդն է»։