|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լիտվայի Կլայպեդա քաղաքում հոկտեմբերի 3-10-ը կայանալիք` մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնի 10 ծանրորդ: Մինչև 20 տարեկան աղջիկների պայքարում հանդես կգան 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանն ու 69 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Մեդալների համար Սոնայի հիմնական մրցակիցներից է լինելու ռուսաստանաբնակ Անի Սարգսյանը:
Տղաների նույն տարիքային խմբում Հայաստանի պատիվը կպաշտպանեն Դավիթ Դավայանն ու Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ):
Մինչև 23 տարեկանների պայքարում մեր երկիրը ներկայացնելու են 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: