կարևոր
610 դիտում, 2 ժամ առաջ - 2026-08-07 18:34
Սպորտ

Հայ շախմատիստները հաղթանակներ են տարել Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

Հայ շախմատիստները հաղթանակներ են տարել Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

Օգոստոսի 6-ից 15-ը Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, առաջին խաղափուլում հայ պատանիներից հաղթանակ են տարել միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Սուքիասյանը, Ալեքս Սահակյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը:

Աղջիկների առաջնությունում հաղթանակ են տարել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը: