կարևոր
325 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-08 12:47
Քաղաքական Տարածաշրջան

Էրդողանն օկուպացված Շուշի է մեկնել

Էրդողանն օկուպացված Շուշի է մեկնել

Էրդողանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին և բանակցություններ վարելու այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այցի ծրագիրը ներառում է պաշտոնական արարողություններ, համատեղ հայտարարություն և այցելություններ հուշահամալիրներ։

Օկուպացված Շուշիում Էրդողանին կդիմավորեն պաշտոնական արարողությամբ։ 

Այսօր լրանում է Արցախի օկուպացիայի վեցերորդ տարելիցը։ 

2020 թվականի պատերազմից և 2023 թվականի ադրբեջանական հարձակումից հետո Արցախը պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվեց։