|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հրավերով 40-ից ավելի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ այցելել էին թշնամու օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքը։ Սակայն նրանց թվում չկային մի քանի երկրների ղեկավարներ, որոնց Շուշի չգնալը մեծ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում։ 4 մեծ պետությունների դեսպաններ հրաժարվել էին մեկնել Շուշի. դրանք էին՝ Գերմանիան, ԱՄՆ–ը, Ֆրանսիան և ՌԴ–ն։ Կարևոր է ընդգծել, որ այս 4-ից երեքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են։
Ադրբեջանական ԶԼՄ–ներից մեկը հարցրել էր ՌԴ դեսպանատնից Շուշի չգնալու պատճառի մասին։ Ի պատասխան՝ նշել էին, որ «մենք չենք մեկնաբանում Ռուսաստանի դեսպանի ժամանակացույցը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատները նույնպես նմանատիպ պատճառաբանություն էին ներկայացրել։