|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ոստիկանությունը հաստատել է, որ հարձակման կասկածյալը մահացել է, իսկ վիրավորներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, իրավապահների տվյալներով՝ հրաձգությունից հետո զինված տղամարդը պատսպարվել էր VIDA Fitness մարզասրահին հարակից շենքի յոթերորդ հարկում գտնվող բնակարանում։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները շուրջ մեկ ժամ փորձել են բանակցությունների միջոցով համոզել նրան հանձնվել։
Բանակցությունների ընթացքում իրավապահները բնակարանից կրակոցի ձայն են լսել։ Ներս մտնելուց հետո նրանք հայտնաբերել են կասկածյալին հրազենային վնասվածքով։ Ավելի ուշ հաստատվել է նրա մահը։ Նախնական տվյալներով՝ տղամարդն ինքնասպան է եղել։
Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուս երեքի ստացած վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում։