կարևոր
310 դիտում, 21 րոպե առաջ - 2026-11-12 21:07
Քաղաքական

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։

Քննարկել են TRIPP-ի զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը։

Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ 

Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։

Ողջունել են անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։