|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Ճաշի ընթացքում, որը կազմակերպվել էր նախագահող կողմի նախաձեռնությամբ, Ալիևն ու Փաշինյանը նստել էին իրար կողք, քանի որ այբբենական կարգով էր սահմանված և տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, զրույց: Այն հիմնականում նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին, լարվածությունը մեղմելու հնարավորություններին, առաջիկա քայլերին»,- ասաց Կարապետյանը:
Վարչապետի մամուլի խոսնակը նշեց, որ զրույցը տևել է 1.5-ից 2 ժամ:
Ճաշկերույթը կազմակերպվել է Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայացած ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում: