կարևոր
751 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-23 20:27
Հասարակություն

Շղթայական վթար՝ 9 մեքենայի մասնակցությամբ և վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի վիճակը ծայրահեղ ծանր է

Շղթայական վթար՝ 9 մեքենայի մասնակցությամբ և վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր խոշոր ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora», «Hyundai Elantra», «Opel Zafira» և «Honda Accord» մակնիշների ավտոմեքենաներին, վրաերթի ենթարկել հետիոտնի, ապա առաջ ընթանալով՝ բախվել «Kia Rio» մակնիշի ավտոմեքենային, որն էլ՝ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային, դա  էլ՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ՝ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարի և վրաերթի հետևանքով տուժածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։