կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-23 16:02
Հասարակություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուի գործով 24 մեղադրյալ կա

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուի գործով 24 մեղադրյալ կա

Ստեփանավանում այսօր ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս 10 համակիրներ և ավագանու անդամի թեկնածուներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ։ Հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է նեկայացված ընդհանուր 24 անձի։ Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ նշված քրեական վարույթով ձերբակալվել, ապա կալանավորվել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։