|
Փոխարժեքներ
06 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։ Կարկուտի չափն այնքան մեծ է եղել, որ ոչ միայն ցանքատարածություններն ու այգիներն են վնասվել, այլեւ ավտոմեքենաները։
Արմանիս բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Անտոնյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ կարկուտի հասցրած վնասը չափազանց մեծ է, այժմ վնասների չափերն են փորձում պարզել, որպեսզի ներկայացնեն մարզպետարան։
Կարկուտից մեծ վնասներ են կրել Ուրասար, Արմանիս գյուղերը, Ստեփանավան քաղաքը։